Արտյոմ Հենրիկի Կյուրեղյան

Արտյոմ Հենրիկի Կյուրեղյանը ծնվել է 1970թվականին ք․ Լենինականում՝ ծառայողի ընտանիքում։

Կրթություն

1977-1987թթ․ սովորել է ք․ Լենինականի «Մեսրոպ Մաշտոցի» անվան թիվ 29 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։

1988-1994թթ․ սովորել է գերազանց առաջադիմությամբ, ավարտել է ք․ Երևանի «Մխիթար Հերացու» անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, ստանալով բուժական գործով բժշկի գործով որակավորում։

1994-1995թթ․ մասնագիտացել է ինստիտուտում՝ «նյարդաբանություն» մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ՝ ստանալով բժիշկ-նյարդաբանի որակավորում, ինտերնատուրայի ղեկավարը եղել է ք․ Երևանի «Մխիթար Հերացու» անվան պետական բժշկական ինստիտուտի «նյարդաբանության» ամբիոնի վարիչ, հանրապետության գլխավոր նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Էլմիրա Մուշեղի Գևորգյանը։

Գործունեություն

1995-1997թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերի թիվ 59․578 զորամասում, հանդիսանալով հրետանային գնդի բուժակ, ծառայության պետ։ Ծառայության տարիներին զուգահեռ աշխատել է՝ ք․ Գյումրու «Սամարիտեր» հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքում՝ որպես օրդինատոր։

1997-2006թթ․ հանդիսացել է նույն բաժանմունքի ավագ օրդինատորը։

2001 թվականին երեք ամիս տևողությամբ կատարելագործվել է հանրապետության «էպիլեպտոլոգիայի» կենտրոնի նեյրոֆիզիոլոգիական լաբարատորիայում՝ կլինիկական էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի և էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի ուղղությամբ, տիրապետելով նեյլոֆիզիոլոգիական հետազոտման միջոցների տեսական և կլինիկական հիմունքներին,  կատարելագործման ղեկավարը եղել է համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, մեծ համբավ վայելող, այդ տարիներին քաղաք Երևանի «Մխիթար Հերացու» անվան պետական բժշկական ինստիտուտի «նյարդաբանության» ամբիոնի վարիչ, հանրապետության գլխավոր նյարդաբան, հանրապետության «էպիլեպտոլոգիայի» կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահան Ժիրայրի Դարբինյանը, որին Արտյոմ Հներիկի Կյուրեղյանը համարում էր իր մեծագույն ուսուցիչը, ամենաջերմ բարեկամը, ամփոխարինելի ղեկավարն ու ավագ գործընկերը։

2006 թվականին ք․ Գյումրու «Ճերմակ» հիվանդանոցում հիմնել է «նյարդաբանական» բաժանմունքը, որտեղ աշխատել է մինչև 2010 թվականը՝ որպես բաժանմունքի վարիչ։

2010 թվականին իր վաղամեռիկ հոր, վաստակաշատ մանկաբույժ Հենրի Գրիգորի Կյուրեղյանի հիշատակին հիմնել է «Գենռիխ Կյուրեղյան» նյարդաբանական կենտրոնը, որտեղ էլ մինչ օրս աշխատում է Ատյոմ Հներիկի հյուրեղյանը՝ որպես հիմնադիր-տնօրեն և ծառայության ղեկավար։

Իր մասնագիտական կարիերայի ողջ ընթացքում մշտապես մասնակցել է միջազգային խոշոր կոնֆերանսների, մասնագիտական սեմինար-պարապմունքների, ֆորումների՝ ստանալով համապատասխան սերտիֆիկատները, վկայագրերը՝ հավաքելով բարձր կրեդիտային միավորներ։

Իր գործեւնեության 16 տարիների ընթացքում կենտրոնը և անձամբ Արտյոմ Հենրիկի Կյուրեղյանը համագործակցել և շարունակում են համագործակցել հանրապետության խոշոր կլինիկաների, գիտա-հետազոտական լաբարատորիների, բարձրակարգ նյարդաբանների, նեյրովիրաբույժների,  «Առողջապահության ազգային ինստիտուտի» նյարդաբանության ամբիոնի դասախոսա-պրոֆեսորական կազմի հետ, կենտրոնը ունի նաև լայն հնարավորություն․ անհրաժեշտության դեպքում բարդ կլինիկական դեպքերը քննարկել Եվրոպայի խոշորագույն նյարդաբանական կլինիկաների համապատասխան բարձրակարգ մասնագետների հետ։

Կենտրոնը և հիմնադիր տնօրենը բազմիցս արժանացել են պատվոգրերի, շնորհակալագրերի, պարգևների։ Արտյոմ Հենրիկի Կյուրեղյանը նաև արվեստի, մշակույթի, մասնավորապես թատրոնի և պոեզիայի մեծ նվիրյալ է, սպորտի, առավելապես ֆուտբոլի ջերմ երկրպագու է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։