Արտյոմ Հենրիկի Կյուրեղյան
Արտյոմ Հենրիկի Կյուրեղյանը ծնվել է 1970թվականին ք․ Լենինականում՝ ծառայողի ընտանիքում։
Կրթություն
1977-1987թթ․ սովորել է ք․ Լենինականի «Մեսրոպ Մաշտոցի» անվան թիվ 29 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։
1988-1994թթ․ սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է ք․ Երևանի «Մխիթար Հերացու» անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, ստանալով բուժական գործով բժշկի գործով որակավորում։
1994-1995թթ․ մասնագիտացել է ինտերնատուրայում՝ «նյարդաբանություն» մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ՝ ստանալով բժիշկ-նյարդաբանի որակավորում, ինտերնատուրայի ղեկավարը եղել է ք․ Երևանի «Մխիթար Հերացու» անվան պետական բժշկական ինստիտուտի «նյարդաբանության» ամբիոնի վարիչ, հանրապետության գլխավոր նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Էլմիրա Մուշեղի Գևորգյանը։
Գործունեություն
1995-1997թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերի թիվ 59․518 զորամասում, հանդիսանալով հրետանային գնդի բժշկական ծառայության պետ։ Ծառայության տարիներին զուգահեռ աշխատել է՝ ք․ Գյումրու «Սամարիտեր» հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքում՝ որպես օրդինատոր։
1997-2006թթ․ հանդիսացել է նույն բաժանմունքի ավագ օրդինատորը։
2001 թվականին երեք ամիս տևողությամբ կատարելագործվել է հանրապետության «էպիլեպտոլոգիայի» կենտրոնի նեյրոֆիզիոլոգիական լաբարատորիայում՝ կլինիկական էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի և էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի ուղղությամբ, տիրապետելով նեյլոֆիզիոլոգիական հետազոտման միջոցների տեսական և կլինիկական հիմունքներին, կատարելագործման ղեկավարը եղել է համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, մեծահամբավ, այդ տարիներին քաղաք Երևանի «Մխիթար Հերացու» անվան պետական բժշկական ինստիտուտի «նյարդաբանության» ամբիոնի վարիչ, հանրապետության գլխավոր նյարդաբան, հանրապետության «էպիլեպտոլոգիայի» կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահան Ժիրայրի Դարբինյանը, որին Արտյոմ Հներիկի Կյուրեղյանը համարում էր իր մեծագույն ուսուցիչը, ամենաջերմ բարեկամը, անփոխարինելի ղեկավարն ու ավագ գործընկերը։
2006 թվականին ք․ Գյումրու «Ճերմակ» հիվանդանոցում հիմնել է «նյարդաբանական» բաժանմունքը, որտեղ աշխատել է մինչև 2010 թվականը՝ որպես բաժանմունքի վարիչ։
2010 թվականին իր վաղամեռիկ հոր, վաստակաշատ մանկաբույժ Հենրիկ Գևորգի Կյուրեղյանի հիշատակին հիմնել է «Գենրիխ Կյուրեղյան» նյարդաբանական կենտրոնը, որտեղ էլ մինչ օրս աշխատում է Ատյոմ Հներիկի հյուրեղյանը՝ որպես հիմնադիր-տնօրեն և ծառայության ղեկավար։
Իր մասնագիտական կարիերայի ողջ ընթացքում մշտապես մասնակցել է միջազգային խոշոր կոնֆերանսների, մասնագիտական սեմինար-պարապմունքների, ֆորումների՝ ստանալով համապատասխան սերտիֆիկատներ, վկայագրեր՝ հավաքելով բարձր կրեդիտային միավորներ։
Իր գործունեության 16 տարիների ընթացքում՝ կենտրոնը, և անձամբ Արտյոմ Հենրիկի Կյուրեղյանը իր աշխատանքային 31 տարվա փորձի ընթացքում համագործակցել և շարունակում է համագործակցել հանրապետության խոշոր կլինիկաների, գիտա-հետազոտական լաբարատորիների, բարձրակարգ նյարդաբանների, նեյրովիրաբույժների, «Առողջապահության ազգային ինստիտուտի» նյարդաբանության ամբիոնի դասախոսա-պրոֆեսորական կազմի հետ, կենտրոնը ունի նաև լայն հնարավորություն․ անհրաժեշտության դեպքում բարդ կլինիկական դեպքերը քննարկել Եվրոպայի խոշորագույն նյարդաբանական կլինիկաների համապատասխան բարձրակարգ մասնագետների հետ։
Կենտրոնը և հիմնադիր տնօրենը բազմիցս արժանացել են պատվոգրերի, շնորհակալագրերի, պարգևների։ Արտյոմ Հենրիկի Կյուրեղյանը նաև արվեստի, մշակույթի, մասնավորապես թատրոնի և պոեզիայի մեծ նվիրյալ է, սպորտի՝ առավելապես ֆուտբոլի ջերմ երկրպագու։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։





























![MP830085[1]](https://medical.dev.fractal.am/wp-content/uploads/2026/08/MP8300851-300x200.jpg)
![MP830086[1]](https://medical.dev.fractal.am/wp-content/uploads/2026/08/MP8300861-200x300.jpg)
![MP830093[1]](https://medical.dev.fractal.am/wp-content/uploads/2026/08/MP8300931-200x300.jpg)
![MP830095[1]](https://medical.dev.fractal.am/wp-content/uploads/2026/08/MP8300951-200x300.jpg)
![MP830123[1]](https://medical.dev.fractal.am/wp-content/uploads/2026/08/MP8301231-300x200.jpg)
![MP830124[1]](https://medical.dev.fractal.am/wp-content/uploads/2026/08/MP8301241-300x200.jpg)
![MP830131[1]](https://medical.dev.fractal.am/wp-content/uploads/2026/08/MP8301311-300x200.jpg)
![MP830150[1]](https://medical.dev.fractal.am/wp-content/uploads/2026/08/MP8301501-300x200.jpg)
Ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակ






Կյանքում ամենակարևորը առողջությունն է, հանուն առողջության՝ բարությամբ, հոգատարությամբ և պրոֆեսիոնալիզմով
Ընկերության մասին
Աշխ․ ժամեր․
- 10:00 - 17:00
© 2026, Բոլոր իրավունքները պաշտպանված են
